11:46 , 11 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում օրթոպեդիկ հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 8-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և այրվածքներ՝ հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Հրդեհը բռնկվել է ուշ գիշերը: Այդ պահին հիվանդանոցում եղել է 18 մարդ: Հրդեհը հանգցրել են 1.5 ժամ հետո, սակայն ութ հիվանդի և հիվանդանոցի երկու աշխատակցի կյանքը չի հաջողվել փրկել:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ գարնանը հակահրդեհային անվտանգության ստուգման ժամանակ բացահայտվել են մի շարք թերություններ: Ներկայում ոստիկանները պարզում են հրդեհի պատճառները: