Լոնդոնում բացվել է ավստրիական արվեստի ցուցահանդես


11:33 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի Ազգային պատկերասրահում կցուցադրվեն Կլիմտի, Շիլեի ու Կոկոշկայի գլուխգործոցները, որոնցից շատերը երբևէ չեն լքել Վիեննան:

Ցուցահանդեսը կոչված է ցույց տալու, թե ինչպես է Վիեննայի բազմազգ ու բազմամշակութային բազմազանությունը 20-րդ դարի սահմանագծին արտացոլվել նկարչական ժառանգության մեջ: 

Ցուցանմուշների թվում առանձնանում է Կոկոշկայի կտավը, որը պատկերում է Հանս Տիտցեին ու նրա կնոջը՝ Էրիկային: Այն դրամադրել է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը: Մինչ այդ այն չէր ներկայացվել լայն հանրությանը: 

Ցուցահանդեսին կներկայացվի Առնոլդ Շենբերգի միանգամից 4 նկար: 

Ցուցահանդեսը կտևի հոկտեմբերի 9-ից 2014թ. հունվարի 12ը՝ հայտնում է The Guardian-ը: