Զարուհի Փոստանջյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի


17:37 , 20 հունիս, 2026

Զարուհի Փոստանջյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տվյալները, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև ներկայացրել է փոխհատուցման պահանջ։

Նշենք, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը Մերգելյանի այգում հայտարարություններ էր հնչեցրել Զարուհի Փոստանջյանի հասցեին։

«Զարուհի, ի՞նչ ես խոսում… Ռոբերտին ու Սերժին ծախված ստահակ, չես էլ ամաչում, գետինը մտնես: Դու ո՞վ ես ընդհանրապես. էժա՛ն, էժա՛ն, գնա Վարդանիկին պաշտպանի, էժանի մեկը, կաշառակեր ստահակ… »։