25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել


17:12 , 20 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի-20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ ժամը 06։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Էմիլ Գ-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, ինքնավթարի է ենթարկվել։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։