Հակոբյան Աննան սկսում է ակտիվանալ


13:59 , 20 հունիս, 2026
Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնի շենքում  Հակոբյան Աննան հանրայնացրել է «Կրթվելը նորաձև է» շարժման նպատակը, առաքելությունը, տեսլականն ու առաջիկա տարիների ռազմավարական պլանը: Աննան, պարզվում է, կրկին փորձելու է կրթել հանրությանը՝զանազանելով «ուսում» ու «կրթություն» հասկացությունները. կրթությունն Աննան որպես կենսակերպ է ընկալում և ցանկանում է, որ մյուսները ևս կիսեն իր այդ տեսակետը:
 
Գլխավոր հարցը հետևյալն է՝ բավական տարօրինակ հանգամանքներում Նիկոլից կարճ ժամանակով բաժանված, իսկ հետո նրա գիրկը վերադարձած Աննայի նպատակը ո՞րն է:
 
Նպատակը հստակ է՝ թուրք-ադրբեջանական նարատիվների ծածուկ քարոզն ու Հայաստանը «դենացիֆիկացիայի» ենթարկելու վերաբերյալ Իլհամի հրահանգի կյանքի կոչումը, որը համեմվելու է ֆինանսական լուրջ օգուտներ քաղելու հաճելի պրոցեսով: Այդ դենացիֆիկացիան ձեռնտու է  նաև Արևմուտքին, քանի որ այնտեղ որոշ շրջանակներ համարում են, որ հայկական ազգայնականությունը ռուսների կողմից մեզ ներարկված ավելորդություն է, մի բան, որ խանգարում է Թուրանի կայացմանը: Ուստի Աննան իր քայլերով սպասրակելու է միանգամից մի քանիսի ծրագրերը՝ հմտորեն համադրելով նրանց շահերի հետ նաև սեփականը:
 
Նիկոլը վերընտրվել է, իսկ քաղաքական լուրջ ռիսկեր կարծես թե հորիզոնում դեռևս չեն նշմարվում, ուստտի Աննան ջանալու է  դուր գալ հիքմեթներին ու ազիզներին, որոնց շահերի սպասարկման դիմաց նա Նիկոլի համար ժամանակ է շահելու: