22:58 , 19 հունիս, 2026Starnews.am-ը գրում է․
«Սրտի տանիքներով» հաղորդման հերթական հյուրը դերասանուհի Օլյա Հակոբյանն էր։
Հաղորդման ընթացքում Օլյան առաջին անգամ բացահայտ խոսեց իր և նախկին ամուսնու՝ Աբելի բաժանման պատճառների մասին՝ նշելով, որ տարիների ընթացքում հասկացել է՝ սերը միայն զգացմունք չէ, այլ նաև փոխըմբռնում, արժեքների և աշխարհայացքի համընկնում։
«Երբ մարդ սիրահարվում է, այն էլ փոքր տարիքում, իսկ 22 տարեկանը փոքր եմ համարում, ամեն ինչին մի քիչ այլ կերպ է նայում։ Դա ավելի շատ էմոցիոնալ դաշտ է, սիրտ ու հոգի է։ Չկա վերլուծություն, չես մտածում՝ իրար համապատասխանում եք տեսակներով, աշխարհայացքով, պատկերացումներով, թե ոչ»,- պատմել է նա։
Դերասանուհու խոսքով՝ ինքը շատ էր սիրում և չափազանց սիրահարված էր, սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ իր մտքում ստեղծել էր մի կերպար, որն իրականում չէր համապատասխանում իրականությանը։
«Մի կետում դու հասկանում ես, որ դու ես ստեղծել քո մտքում մի հատ պերսոնաժ՝ այդ մարդու տեսքով, դեմքով։ Նա վատը չէ, դու էլ վատը չես, ուղղակի դուք իրար հետ չեք կարողանում»,– ասել է Օլյան։
«Եթե դուք իրար հետ ձեր կյանքը պետք է փչացնեք հանուն ինչ-որ նորմերի, և շատ հաճախ ասում են՝ հանուն երեխաների, ես դրա դեմ եմ»,– եզրափակել է դերասանուհին՝ անկեղծորեն ներկայացնելով իր կյանքի այդ կարևոր շրջանի մասին մտորումները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։