23:26 , 19 հունիս, 2026Shamshyan.com-ը գրում է․
Տարիներ առաջ, 2015 թվականի ապրիլի 17-ին, Լոռու մարզում, Սպիտակի ոլորաններում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել զինվորական «ՈւՐԱԼ»-ի մասնակցությամբ։ Զինվորներին տեղափոխող ավտոմեքենան հայտնվել էր ձորում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, մեծ թվով զինվորներ էլ վիրավորվել էին։ Մի մասը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, քանի որ տեղում բուժօգնություն էին ստացել, մի մասն էլ տեղափոխվել էին «Սպիտակի» բժշկական կենտրոն, որտեղից էլ զինվորական հոսպիտալ։
Դեպքից հետո մահացած զինվորի հիշատակին նրա զինակից ընկերները վթարի վայրում նրա անվամբ հուշաքար ու ծաղկամաններ էին տեղադրել և շատ հաճախ այցելում էին հուշաքարին ու ծաղիկներ խոնարհում։
Այսօր՝ հունիսի 19-ին, նկատեցինք, որ հուշաքարը ու ծաղկամաններից մեկը կոտրել են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե ով կամ ովքեր են այն սրբապիղծները, ովքեր ձեռք են բարձրացրել ողբերգական վթարի զոհ դարձած զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարին, դեռևս անհայտ է։ Այս քստմնելի դեպքը պետք է շատ արագ իրավապահները բացահայտեն ու հայտնաբերեն այն կատարող ստահակին կամ ստահակներին։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: