ԱՄՆ-ի Պետդեպը քննադատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները


11:21 , 11 հոկտեմբեր, 2013

Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները` անվանելով դրանք «միջազգային չափանիշներից շատ հեռու». գրում է Contact.az-ը: 

«Ադրբեջանի իշխանությունները հստակ հասկացնել տվեցին, որ իրենք ցանկանում են միայն ժողովրդավար ընտրությունների տեսլական ստեղծել, այլ ոչ թե իրական ընտրություններ անցկացնել»,-հայտարարել է սենատոր Բեն Քարդինը:

Շատ եմ ցավում, որ Ադրբեջանը հերթական անգամ բաց է թողել իրական ժողովրդավարություն ստեղծելու իր հնարավորությունը, ասել է նա:

Սենատորը նշել է, որ ինքը խորապես հիասթափված է ոչ միայն ընտրությունների օրը գրանցված կոպիտ ընտրախախտումներից, ինչպես, օրինակ, զանգվածային լցոնումներն ու կեղծումներն են, այլ նաև ընդդիմության նկատմամբ արդեն մեկ տարի շարունակվող բռնություններից և ճնշումներից:

Միաժամանակ, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ ասված է, որ իրենք նույնպես քննդատում են հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները:

«Մենք կոչ ենք անում զերծ մնալ հետընտրական շրջանում բռնություն գործադրելուց»,-հայտարարել է Պետդեպի մամլո քարտուղարի տեղակալ Մերի Արֆը: