Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ


16:11 , 19 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դրանց վրա, իսկ այդ պահին հանդիպակաց ուղղությամբ ընթացող Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Թ.-ն, տեսնելով դեպի իրեն եկող «ՎԱԶ 2121»-ը, իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով կորցրել է կառավարումը և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 20-ամյա Արևիկ Կ.-ն և 23-ամյա Արտյոմ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։