Ես կատարյալ ֆուտբոլիստ չեմ. Ռոնալդու


11:15 , 11 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ կատարյալ չէ որպես ֆուտբոլիստ: Պորտուգալիայի հավաքականի խաղացողն ընդգծել է, որ միշտ ձգտում է բարելավել խաղային որակները:

«Կյանքում նորմալ մարդ եմ: Փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել: Ֆուտբոլիստ եմ և աշխատում եմ իմ ցուցադրած խաղով երջանկացնել մարդկանց:

Եթե գնահատեի հնարավորություններս, ինձ 9 կնշանակեի: Դեռևս պետք է բարելավեմ խաղային որակներս»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը: