22:22 , 18 հունիս, 2026
Այսօր առավոտյան ժամը 08։00-ից սկսվել է Վանաձոր քաղաքի Փամբակ գետում 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բավականին դժվար ու վտանգավոր աշխատանքներն այսօր՝ ժամը 21։00-ին, մթության պատճառով դադարեցվել են։ Որոնողական աշխատանքները կվերսկսվեն վաղը՝ հունիսի 19-ին, ժամը 08։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օրեր առաջ ահազանգ էր ստացվել, որ 7-ամյա և 13-ամյա քույրերը ընկել են Փամբակ գետը, հունիսի 17-ին ջրասուզակը գտել էր 7-ամյա աղջնակի մարմինը, 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են։