21:47 , 18 հունիս, 2026
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը, հաղորդում է Press TV-ն։
Իրանական արտաքին քաղաքական գերատեսչության տվյալներով՝ Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում պատերազմի դադարեցմանը և բոլոր ուղղություններով, ներառյալ Լիբանանում, հակամարտությունների կանգնեցմանը արդյունավետորեն նպաստելու համար՝ նշված հուշագրի դրույթներին համապատասխան։
Արաղչին միաժամանակ մատնանշել է այն պոտենցիալ հնարավորությունները, որոնք բացվում են Իսլամաբադի հուշագրի շնորհիվ իրանա-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնման, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։
Ֆրանսիայի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է դիվանագիտական գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածություններին Փարիզի լիակատար աջակցության մասին՝ նշելով այդ հնարավորությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկարատև անվտանգության ամրապնդման համար օգտագործելու կարևորությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել դիվանագիտական շփումները ընթացիկ տարածաշրջանային գործընթացների և լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերի շրջանակում։