17:12 , 18 հունիս, 2026
Ընդդիմության խորհուրդը դիմելու է Ռուսաստանին: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
«Դիմելու ենք Ռուսաստանին, որպեսզի կարողանանք կանգնեցնել այս պրոցեսը, որը Փաշինյանի հետ բացարձակ կապ չունի: Սա վերաբերում է հայ ժողովրդին: Ես վստահ եմ, որ այս իշխանությունը ո՛չ ցանկություն, ո՛չ էլ հնարավորություն ունի այն կանգնեցնելու: Մենք դա վերցնելու ենք մեր ձեռքը և փորձելու ենք հասկացնել Ռուսաստանի իշխանություններին, որ այդ քայլերով տուժում են հայ ժողովուրդը և բիզնեսմենը»,- նշել է նա: