10:50 , 11 հոկտեմբեր, 2013
Կյանքում ամեն ինչ փախադարձ է: Սակայն այդ գաղափարը խորթ է մեր ընդդիմադիրների համար:
Նրանք իրենց կարծիքն հայտնում են ու չեն ցանկանում լսել ուրիշի կարծիքը: Չեն ընդունում, որ իրենց արտահայտած նախադասությունները ուղղակի կարծիքներ են ոչ, թե բացարձակ ճշմարտություններ:
Դե դրա համար կա մի քանի պատճառ:
1. ՀԱԿ-ում կարծիք հայտնում է միայն Լևոն Տեր-Պետրոսյանը (նա սակրալացված անձ է) և նրա կարծիքից զատ ՀԱԿ անդամները (20-30 հոգի) ուրիշ աշխարհ չեն պատկերացնում: Նմանվել են ինչ-որ աղանդավորական շարժման: Դե ոնց որ Եվովայի վկային փորձես ինչ-որ բան բացատրել` հնարավոր չի չէ՞: Լևոն ասաց ուրեմն այդպես է: Լևոնը մտածում է նրանց փոխարեն:
2. Անցնեք դաշնակցականներին, այստեղ խնդիրը այլ է: Նրանք ապրում են անցյալով ու ունեն կանոնադրություն, այդ կանոնադրությունից զատ ոչ մի կարծիք ընդունելի չէ: Իսկ անցյալի փորձը նրանք բերում են ներկա և դարձնում են լոզունգ: Ժամանակները փոխվում են, իսկ դաշնակացականների մոտ փոփոխություն չկա: Ժամանակի հետ համընթաց քայլեր չեն երևում:
3.«Ժառանգության» ներկայացուցիչների հետ խոսելն անգամ ավելնորրդ է, նախագահական ընտրություններից հետո աշխարհից նեղացած գոռում են Րաֆֆին նախագահ է ու սա է ճշմարտությունը: Բոլոր գործողությունները ուղղված ընդդեմ Սերժ Սարգսյանի: Որ ասում ես` եղբայր Սերժ Սարգսյան անունը կապ չունի, քո գործողությունները Հայաստանի դեմ են` միևնույնն է չեն ընդունում:
4. Դե գրանտագեներացվածների հետ խոսել կամ բան բացատրել մի էլ փորձեք, որովհետև նրանց ճմարտությունը ուղիղ հեմեմատական է իրեցն բղավոցների դեցիբելներին ու վերցրված գումարներին:Այսպես նրանք մերժում են բոլորի կարծիքները, իրենց կարծիքը համարելով միակ ճշմարիտը ու դեռ գոռում են, որ խոսքի ազատություն չկա: Ես էլ եմ համաձայն խոսքի ազատություն չկա, որովհետև դուք սահմանափակում եք այն:
Հիշենք Մաշտոցի պուրակի դեպքը, երբ ակտիվիստները, որոշ լրատվականների չէին թողել, որ նկարահանումներ անցկացնեն, պատճառաբանելով` նրանք ուրիշ ձև են ներկայացնելու մեր արածը: Ի՞նչ կապ ունի ինչպես են ներկայացնելու, դուք դրանով արգելում եք մարդկանց ինֆորմացիա ձեռք բերելու և տարածելու հիմնարար իրովունքը:
Փոխեք ձեր գործելավոճը հարգելիներս, թե չէ կարող է ձեզ հակառակ ուժերի մոտ էլ կձևավորվի ուրիշի կարծիքը չհարգելու վատ սովորությունը ու խոսքի ազատությունը իսկականից կդառնա երազանք:
Որոշներին էլ որ հարց ես ուղղում. «Ինչո՞ւ 7-8 տարի առաջ այսպես ակտիվ չէիք»,- պատասխանում են .«Ինտերնետը զարգացած չէր, ՖԲ-չկար»: Ի՞նչ է ստացվում, եթե Ցուկենբերգը չլիներ այդպես էլ անազատ ապրելո՞ւ էիք: