Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը. Արա Այվազյան


11:12 , 18 հունիս, 2026

Tert.am-ը գրում է․

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը: Այս մասին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատմական խայտառակ որոշումը, որը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը զրկեց Ազգային ժողովում իր վաստակած տեղից, ունի հետևանքներ, որոնք շատ ավելի լայն են, քան մեկ քաղաքական ուժի ճակատագիրը։ Հարցը շատ ավելի կարևոր է. ստացվում է, որ այսօրվա Հայաստանում քաղաքացիների կամքի արտահայտությունն ընտրությունների ավարտից հետո կարող է վերանայվել վարչական որոշմամբ։

Եթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը։  Սակայն խնդիրը միայն դրանում չէ։

Փաստացի խորհրդարանից դուրս է մղվում ոչ միայն մեկ կուսակցություն. Դուրս է մղվում քաղաքական այլընտրանքը՝ արտաքին քաղաքականության, անվտանգության և հայկական պետականության ապագայի հարցերում։ Հստակ արձանագրում ենք. ԲՀԿ-ի հանդեպ այս արշավը որևէ կապ չունի Ռուսաստան-Արևմուտք՝ իշխանական կեղծ հակադրության հետ։ ԲՀԿ-ն միշտ հանդես է եկել թե´ Ռուսաստանի, թե´ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման և փոխշահավետ համագործակցության օգտին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։