Վթար՝ Արմավիրի մարզում. վարորդներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել


22:31 , 17 հունիս, 2026

Ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel Astra»-ն և «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով բեռնատարը, գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։