10:34 , 11 հոկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Կանանց իրավունքների համար պայքարող երիտասարդ պակիստանցի ակտիվիստուհի Մալալա Յուսուֆզայը Նյու Յորքում հայտարարել է, որ կցանկանար ղեկավարել Պակիստանի կառավարությունը՝ «երկիրը փրկելու» համար, հայտնում է Интерфакс-ը։
«Կարծում եմ՝ դա իսկապես հիանալի կլիներ, քանի որ դառնալով քաղաքական գործիչ՝ ես կարող եմ փրկել իմ երկիրը։ Ես կմեծացնեի կրթության համար տրամադրվող բյուջետային ծախսերը և կկենտրոնանայի արտաքին քաղաքականության վրա»,- ասել է նա։
CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է նաև, որ մեծ պատիվ կհամարեր Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ