Խուդաթյան Դավոն մտադիր չէ կանգնել


17:45 , 17 հունիս, 2026
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ««Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը. առաջարկվում է իրականացնել համայնքների միավորման երեք ծրագիր՝ Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:  ՏԿԵ նախարար Խուդաթյան Դավոն ԱԺ նիստում հայտարարել է, թե համայնքների միավորումը գործնականում ցույց է տվել իր արդյունավետությունը, և գործընթացը դեռ կշարունակվի: Բայց հարց է առաջանում՝ արդյոք Դավոյի հայտարարությունը հիմնավո՞ր է:
 
Համայնքների խոշորացման գործընթացը, որն այժմ թևակոխում է, ըստ էության, գերխոշորացման փուլ, ունի ավելի շատ բացասական, քան դրական ազդեցություն. վարչարարական էֆեկտիվության առումով, այո, կա որոշակի առավելություն, որը, սակայն չի կոմպենսացնում այնպիսի ռիսկեր, ինչպիսիք են, օրինակ, սոցիալ-ժողովրդագրական, անվտանգային և այլ մարտահրավերներ:
 
Մասնավորապես՝ փորձագետներ պնդում են, որ  պրոցեսի հետևանքով տեղի է ունենում սահմանամերձ բնակավայրերի այսպես կոչված սուբյեկտայնության կորուստ. ֆորսմաժորային կամ ռազմական դրության ժամանակ առաջնագծին մոտ գտնվող գյուղերը կարող են բախվել կառավարման վակուումի խնդրի հետ։ Սրան գումարած՝ առաջ է գալիս նաև ներհամայնքային բևեռացման խնդիրը. փոքր և հեռավոր գյուղերի խնդիրները, որպես կանոն, ուշադրության կենտրոնից դուրս են մնում, քանի որ խոշորացված համայնքների բյուջետային միջոցներն ու սուբվենցիոն ծրագրերն առաջնահերթ ուղղվում են համայնքային կենտրոններին: Մյուս կողմից՝ բազմաթիվ բնակավայրերում սրվում են սոցիալական խնդիրները, երբ առաջանում է հավելյալ գործազրկություն, ինչպես նաև փակվում են կրթօջախները: Սրա հետևանքով սահմանամերձ բնակավայրերում ապրելը դառնում է  անհնարին. համայնքներն արագորեն դատարկվում են:
 
Հետևաբար՝ ո՞րն է այս ամենի իմաստը, ե՞րբ է պրոցեսը կանգնելու: Չի կանգնելու. համայնքների խոշորացումը շատ լավ գործիք է՝ «Արևմտյան Արդբեջան» պրոյեկտը իրականացնելու. սահմանամերձ բնակավայրերը կհայաթափվեն, իսկ հետագայում ադրբեջանցիներով կբնակեցվեն. խաղաղություն է, չէ՞: