«Նավակ Ճոճողի» համար ոչ մի ազգային աղետ էլ տեղի չի ունեցել
14:18 , 17 հունիս, 2026
ՔՊ-ի մեծագույն ձեռքբերումը համարելով 2018-ի հեղափոխությունը՝ «Նավակ Ճոճողը» միաժամանակ որպես իր քաղաքական ուժի մեծագույն ձախողում է մատնանշել այն, որ մինչև այս պահը չեն կարողացել պետական ինստիտուտները դնել այն պատշաճ հիմքերի վրա, որ դրանք աշխատեն որպես ինստիտուտ՝ մեխանիկական առումով:
Որպեսզի հասկանանք, թե ինչ կարգի անբարոյական է Գաբրիելյան Վիլենի հայտարարությունը, պետք է նախ վերհիշել Հայաստանի գլխին ՔՊ-ի իշխանության օրոք եկածը. 2020թ. աղետալի պատերազմը, հազարավոր զոհերն ու խեղված ճակատագրերը, Արցախի ամբողջական հայաթափումն ու կորուստը, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պարբերական ոտնձգություններն ու շարունակվող օկուպացիան Գբրիելյան Վիլենի համար, փաստորեն, հեչ, իսկ ա՛յ պետական ինստիտուտները՝ մեջ (չնայած դա ևս կարևոր է): Ընդ որում՝ չկասկածեք, որ նա չի էլ հասկացել՝ ինչ է խոսել, ուղղակի փորձել է իրենց գլխավոր ձախողումները սքողել անիմաստ բլթցներով: Բայց ամենամեծ ողբերգությունն այն է, որ միայն սա չէ, որ նման կերպ է մտածում. վստահ եղեք,որ եթե նրա փոխարեն խոսեր ցանկացած այլ ՔՊ-ական, կրկին նույն բլթոցներն էր դուրս տալու. սրանք հայ ժողովրդի հետ կապ չունեցող ու օտարի կողմից աճեցված մոլախոտ են, որոնք իշխանության են բերվել հստակ նպատակով:
Եվ ո՞ւմ էր պետք 2018-ի հեղափոխությունը, եթե վերջին 8 տարվա կորուստների հիմնական պատճառը դարձավ Նիկոլի հենց այդ արկածախնդրությունը: