10:27 , 11 հոկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման գլխավոր քարտուղար Խալեդ Մաշալը երկու տարվա մեջ առաջին անգամ կուղևորվի Թեհրան, որտեղ, ինչպես ենթադրվում է, համաձայնություն ձեռք կբերվի Իրանի շիա ղեկավարության հետ հաշտեցման մասին:
Մաշալն Իրան կուղևորվի արդեն առաջիկա օրերին:
9tv.co.il-ի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի ականավոր գործիչը մինչ այդ վերջերս արդեն այցելել էր Իրանի մայրաքաղաք, որտեղ նախնական բանակցություններ էր անցկացրել հաշտեցման մասին:
Սիրիայում 2.5 տարուց ավելի շարունակվող քաղաքացիական պատերազմի և Եգիպտոսում իսլամիստների ռեժիմի անկման հետևանքով Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտնվել է աննախադեպ միջազգային մեկուսացման մեջ: Դամասկոսից Մաշալի հեռանալուց հետո Թեհրանի ղեկավարությունը հրաժարվել է ընդունել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին: