Աբբաս Արաղչին Լիբանանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձшկման լիակատար դադարեցման անհրաժեշտությունը


23:51 , 16 հունիս, 2026

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և երկրի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերիի հետ։  

Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Աբբաս Արաղչին ընդգծել է Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման լիակատար դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ Թել Ավիվը դեռևս շարունակում է իր օդային հարվածները։ 

Նշվում է, որ կողմերը զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։ 

Հաղորդվում է, որ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաներն, իրենց հերթին, ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրում Լիբանանին վերաբերող կետերի ներառումը։