10:11 , 11 հոկտեմբեր, 2013
Էսօր տոնական օրով, տոնական տրամադրությամբ ու ժպտերես մտա մեր սուպերմարկետ առավոտ բարի լույսով, որ ծխախոտ առնեմ: Պատահավար նայեցի գնի ցուցանակներին ու տեսա, որ իմ ծխախոտը նորից թանկացրել են՝ այս տարվա մեջ արդեն 3-րդ անգամ ու մեկ տարվա կտրվածքով գինը աճել է 20 տոկոսով:
Հետո գնացի հացի բաժին: Վիճակը այստեղ քիչ այլ էր, որովհետև հաց արտադրողները ավելի շուստրի են ու մանյովրի տեղ ունեն: Իրանք գինը էդքան շուտ չեն փողում, իրանք ուղղակի հացի չափսերն են նվազեցնում: Օրինակ հիմա վաճառվող բուխանկաները ոնց որ 1 տարի առաջվա բուխանկեքի էմբրիոններ լինեն ու նյույնն էլ այլ հացերը (չհաշված մի քանի բացառություն): Եթե անգամ չափսերը չեն փոքրացնում, ապա էնքան սոդա են խառնում, որ ջրի մեջ քցես էդ հացը՝ կսկսի ֆշֆշալ...
Ու այսպես գրեթե բոլոր կարևորագույն մթերքները. այն ձուն, որ առաջ արժեր 11 դրամ, հիմա 55 դրամ է, ձեթը թռել ա, միսը թռել ա, պահածոները թռել են... սենց գնա, մեր կառավարությունը կսկսի սուբսիդավորել տաբուրետկի, պարանի ու օճառի գները, որ գոնե մի հարցում օգտակար լինեն:
Ու էս ամեն ինչի ֆոնին մի այլ կարգի «չնաշխարհիկ» են երևում պետության կողմից արվող ախմախ ծախսերն ու անտեղի շռայլությունը: Թվարկեմ միայն վերջին մի քանի ամսվա ամենաաղմկահարույց թվերը.
- 2 բիոզուգարան (1-ը այդպես էլ չաշխատեց) - 124 միլլիոն դրամ
- 1 Պարույր Հայրիկյան (շռամը տենց էլ չտեսանք) - 20.5 միլլիոն դրամ
- տարբեր դրոշներ ու կավե օդնոռազվի գիպսե արձաններ - էլի մի քանի տասնյակ միլլիոն դրամ
- Նունե Եսայանի մեգասուպեռբարեգործական մենահամերգ - 56 միլլիոն դրամ
- Էրեբունի-Երևան - 200 միլլիոն դրան (երբ նույն մասշտաբի անցած տարվա տոնակատարությունների վրա ծախսվել էր 90 միլլիոն)...
Ու էս ամեն ֆոնին, հաշմանդամների նպաստները գրոշեր են, թոշակառուները սովում են, եթե չունեն իրենց պահող երեխա, աղքատությունը մեծանում է, գնաճը ավելանում է, իսկ մեր հաղթական կառավարությունը ի դեմս իր խրոխտ ղեկավարի զեկուցում է, որ այս տարի էլ 4 տոկոսով աճեց...
Չեք վայելելու!