ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս


17:56 , 16 հունիս, 2026

ԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ ամփոփելով Լյուքսեմբուրգում հունիսի 15-ին անցկացված ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքները:

Կալասն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

«Անցյալ շաբաթվա ընտրությունները հստակ ուղերձ հղեցին. հայ ժողովուրդը քվեարկեց հանուն խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի։ Ռուսաստանի կողմից գործադրված ծանր ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել Հայաստանի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան»,- գրել է Կալասը: