10:14 , 11 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվելուց հետո մտադիր է այցելել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրիդ Մարտենսի շիրիմին, ով մահացել է երեկ՝ հոկտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Տիմոշենկոյի մամուլի ծառայությունը:
«Այն որ Դուք արդեն մեզ հետ չեք՝ մեծ կորուստ է ողջ եվրոպական ընտանիքի համար, դա նաև իմ անձնական ցավոտ կորուստն է»,- մեջբերվում են Տիմոշենկոյի խոսքերը:
Մարտենսի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին: