Խաչատրյան Արմենն իզուր է հոխորտում
16:10 , 16 հունիս, 2026
Խաչատրյան Արմենն է մեկնաբանել ընտրություններն ու գրել, թե այս ընտրությունները տեսանելի դարձրին Հայաստանի ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները, որոնց չեզոքացման ուղղությամբ պետությունը իրականացնելու է հետևողական և վճռական քաղաքականություն. ընդդիմությանը մեղադրել է ընտրակաշառքներ տալու, ռուսական ազդեցության գործոնը չարաշահելու, նույնիսկ քրեական աշխարհին ընտրություններում ներգրավելու համար:
Ստացվում է մի անհասկանալի պատկեր. փոխարենն ընդդիմութունը մեղադրի իշխանություններին ու փաստերով ՔՊ-ին ջախջախի՝ ցույց տալով, թե ինչպիսի մանիպուլյատիվ եղանակներով ու արևմտաթուրքական տանդեմի ինչպիսի աջակցոթյան շնորհիվ է հաջողվել Նիկոլին ԱԺ-ում որակյալ մեծամասնություն կազմել,հակառակն է տեղի ունենում:
Իշխանություններն ակնհայտորեն փորձում են նման կերպ կեղծ օրակարգ ձևավորել, որպեսզի իրենց բացերի, հանցագործությունների ու թերությունների մասին խոսելու փոխարեն մարդիկ սկսեն ընդդիմությանը թիրրախավորել: Բայց եթե նույնիսկ տեսականորեն ընդդիմությանն ուղղված մեղադրանքները ճշմարիտ էլ լինեն, ապա դա իշխանություններին ոչ մի կերպ չի արդարացնում. նշանակում է ՝ կառուցել են մի այնպիսի երկիր, որտեղ նույնիսկ քաղաքական հալածանքների մեջ գտնվող ընդդիմությունն է կարողացել մասշտաբային ապօրինություններ անել: Եթե իշխանական լծակներ չունեցող ընդդիմությունն է կարողանում նման բաներ անել, ապա դժվար չէ կռահել, թե ինչեր կարող է անել ՔՊ-ն և արել է:
Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող միայն մեկ վտանգ կա, եղել է ու կլինի, և դա Նիկոլն է՝ իր պատեհապաշտների խմբակով, որոնց վաղ թե ուշ ժողովուրդը չեզոքացնելու է: