Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը


14:56 , 16 հունիս, 2026

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցում:

«Մենք մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Խաղաղ գործընթացը, որն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Սա շատ կարևոր առանձնահատկություն է տարածաշրջանում խաղաղության համար», - ասել է Ֆիդանը։

Հանդիպման ընթացքում Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են սերտորեն համագործակցել Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։