00:43 , 16 հունիս, 2026Tert.am-ը գրում է․
Եղել են դեպքեր, երբ նախագահ Թրամփը և ես համաձայն չենք եղել, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
«Մենք պետք է պաշտպանենք Իսրայելի անվտանգությունը իմաստուն և խոհեմ կերպով։
Միացյալ Նահանգներում ասում են, որ նախագահ Թրամփը անում է այն ամենը, ինչ ես խնդրում եմ, բայց Իսրայելում ասում են հակառակը՝ որ ես անում եմ այն ամենը, ինչ նա է խնդրում։ Այնպես որ, դա ճիշտ չէ։
Սա հարաբերություններ են այն գործընկերների միջև, ովքեր վաղուց ճանաչում են միմյանց։
Մենք հաճախ համաձայն ենք, բայց երբեմն նաև համաձայն չենք։ Ահա թե ինչ է պատահում լավագույն ընտանիքներում»,-նշել է նա։