Ինչպե՞ս պաշտպանել անձնական տվյալները համացանցում (մի քանի խորհուրդներ)


11:03 , 11 հոկտեմբեր, 2013
Համացանցում մարդկանց գաղտնաբառերը և անձնական տվյալները գողանում են ամեն օր: Եթե դուք ցանկանում եք պաշտպանել Ձեր անձնական տվյալները, ապա պետք է օգտվեք որոշ ծառայություններց և addon-ներից, որոնց մասին կխոսենք ավելի մանրամասն:



  • Տեղադրեք KeePass ծրագիրը, որպեսզի պաշտպանեք Ձեր գաղտնաբառերը: Ծառայությունը հնարավորություն է տալիս ստեղծել երկար և բարդ գաղտնաբառեր Ձեր հաշիվների համար: 
  • Ներբեռնեք և տեղադրեք անվճար բռաուզերային հավելվածներ ghostery-ը և donottrackme-ը: Երկու հավելվածներն էլ addon-ներ են, որոնք հնարավորություն են տալիս արգելափակել անցանկալի cookies-ները:
  • Google Analytics-ի փոխարեն օգտվեք  piwik.org կայքից: Եթե դուք ունեք անձնական կայքը, ապա այս ծառայությունը հնարավորություն կտա հետևել կայքի վիճակագրությանը: Piwik-ը հնարավորություն է տալիս նաև Ձեր այցելուներին օգտագործել անտեսանելի IP հասցեներ, որոնք ավելի անվտանգ են:
 
  • Մինչ կգրանցվեք որևէ կայքում, նախ այն ստուգեք tosdr.orgկայքում: Terms of servise Didn’t read-ում կարող եք տեսնել  կայքի վիճակագրությունը և որոշել, թե արդյո՞ք արժե գրանցվել տվյալ կայքում, թե ոչ: