10:54 , 15 հունիս, 2026Ուկրաինայի զինված ուժերը գրոհել են Խերսոնի մարզի՝ Չոնգարի և «Արաբատսկայա ստրելկայի» ուղղությամբ կամուրջները։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն:
«Գիշերային հարձակման հետևանքով կրկին վնասվել է Չոնգարի մոտ գտնվող կամուրջը։ «Ջանկոյ» անցակետով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակված է»,-գրել է Սալդոն Telegram-ալիքում։
Նրա խոսքով՝ գիշերը հարվածներ են հասցվել Գենիչեսկը «Արաբատսկայա ստրելկային» միացնող կամրջին։