09:53 , 15 հունիս, 2026ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Առանց որևէ բացատրության նախագահի ելքը երկրից արգելվեց, չնայած մենք հայտարարել էինք, որ նախագահ անձնական հարցերով 3 օրով գնում է երկրից»,–ասել է Միկոյանը` ընդգծելով, որ այդ որոշումն իրենց համար սպասելի էր։
Ավելի վաղ նախագահի գրասենյակից հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է ՀՀ–ից, և որ այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված է և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:
«Եթե Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է»,–ասաց Միկոյանը` պատասխանելով Փաշինյանի այն մտքին, թե Ռոբերտ Քոչարյանը «փախչում էր երկրից»։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արգելեցին դուրս գալ երկրից` նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելով։