09:39 , 11 հոկտեմբեր, 2013
Emedia.am-ը գրում է.
Հորդանանի արևմտյան ափի բնակավայրերից մեկում Իսրայելի քաղաքացի է սպանվել: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը, հղում անելով ոստիկանությնաը:
Սպանության մեջ ոստիկանությունը կասկածում է պաղեստինյան արմատական խմբավորումներից մեկի գրոհայիններին:
Իսրայելի իրավապահ մարմինների տվյալներով, տղամարդուն՝ սեփական տանը այնքան են ծեծել, մինչև նա մահացել է:
Հարձակման ժամանակ նաև մի կին է տուժել, ում վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: