«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով «պшյթшծ», ճшնշինի կողմից փորված փոսում. ՏԿԵ նախարարի հանձնարարականը «Ճանապարհային դեպարտամենտ»-ը «գցել է ականջի հետև»


10:37 , 14 հունիս, 2026
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում՝ օրեր առաջ ուժեղ կայծակի հետևանքով վնասված կամրջի վրա։ Ժամը 06։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Վարդան Ե․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է կամրջի վնասված փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդին առաջինը օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունից հետո, ապա հաջորդ օրը նշված վայր էր ժամանել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ով տեղում հանձնարարականներ էր տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի շատ արագ իրականացնեն աշխատանքներ ու մինչ դրա ավարտը ճանապարհը կահավորեն անհրաժեշտ պարագաներով, այդ թվում՝ լուսային փարոսիկներով և նախազգուշական ցուցանակներով, մինչդեռ երեք օր է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը հավանաբար ճանապարհին է մնացել, իսկ տեղում միայն 24 ժամ ռեժիմով ծառայություն են կատարում պարեկները։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Ճանապարհային դեպարտամենտ»-ը պետք է հաշվի առնի այն հանգամանքները, որ արդեն սկսվել է Սևանի «սեզոնը», ու նրանք պետք է 24 ժամ ռեժիմով աշխատեն, հակառակ դեպքում 100 հատ էլ պարեկ լինի, խցանումը չեն կարողանալու բացեն, ու Աստված մի արասցե, եթե այդ վայրում վթար տեղի ունենա, ինչը այսօր է եղել, ապա վարորդները ամենավերջին խոսքերն են ուղղելու այդ պաշտոնյաների հասցեին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հունիսի 12-ին, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Կոտայքի մարզի վարչական տարածքում շարունակվել են հունիսի 11-ին կայծակի հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան նշված վայր էին դարձյալ ժամանել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ովքեր տեղում ծանոթացել էին աշխատանքներին, իսկ Դ. Խուդաթյանը հերթական հանձնարարականներն է տվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի անհրաժեշտության դեպքում 24 ժամ ռեժիմով իրականացվի կամրջի հիմնանորոգման աշխատանքները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանն էլ հանձնարարել էր, որպեսզի ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները շարունակեն նշված հատվածում ուժեղացված ծառայությունը՝ ելնելով թե՛ վարորդների, թե՛ ճանապարհաշինարարների անվտանգությունից։

Գ. Զաքարյանի հանձնարարականով ՊԾ աշխատանքների ղեկավարումը դրվել էր ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի վրա։

Առավոտից Կոտայքի ճանշինը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության և Չարենցավանի ու Հրազդանի հրշեջ-փրկարարները մասնակցել էին ճանապարհի մաքրման աշխատանքներին։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 11-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին կայծակի հարվածի հետևանքով կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել։

Պայթյունի հետևանքով վնասվել էին  «Mercedes Sprinter» մակնիշի և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներ և բարեբախտաբար տուժածներ չկային։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել էին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ կայծակի հարվածի հետևանքով պայթյուն էր տեղի ունեցել և վնասվել էին ինչպես ասֆալտի շերտը, այնպես էլ մետաղական կոնստրուկացիաները, երկաթե արգելապատնեշները և բետոնե սալերը։ 

Դեպքի վայր էր ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ում հանձնարարականով ժամանել էին համապատասխան մասնագետներ, որպեսզի նորոգեին կամուրջը և այն դառնար երթևեկելի։

Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը, ով արդեն Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հետ քննարկումներ էր անցկացրել և Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին տվել էր հանձնարարական՝ շատ արագ կամրջի նորոգումը սկսելու մասին։

Պարեկներն էլ պարզել էին, որ նշված վայրից 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը, համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո, հրաժարվել է մնալուց, իսկ մյուսը մի քանի օր մնալու է բժիշկների հսկողության տակ։

Պարեկները պարզում էին վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանը, ով ՀՀ ՏԿԵ նախարար Դ. Խուդաթյանի և Կոտայքի մարզպետ Ա. Սահակյանի հետ արդեն քննարկում են հետագա անելիքները։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության, Հրազդանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանի, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանի և Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ։