ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ


18:25 , 13 հունիս, 2026

Իրանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։

Այնուամենայնիվ, նախարարությունը շեշտել է, որ դա տեղի չի ունենա կիրակի օրը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել այս շաբաթավերջին Եվրոպայում։