5 տուժած՝ Մարտունիում վթարի հետևանքով
18:03 , 13 հունիս, 2026
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Opel» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ ։