ԱՄՆ-ը դիտարկել է իրանական ուրանի առգրավման ցամաքային գործողությունը, սակայն հրաժարվել է դրանից՝ բարձր ռիսկի պատճառով․ CNN


13:26 , 13 հունիս, 2026
Ամերիկյան զինվորականները մայիսին մտադիր էին ցամաքային գործողություն սկսել Իրանում, որպեսզի առգրավեին բարձր հարստացված ուրանի պաշարները: Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ն հրաժարվել է այդ պլանից՝ համարելով այն չափազանց վտանգավոր։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Այս ձախողված փորձից հետո Իրանն էլ ավելի է ուժեղացրել իր միջուկային օբյեկտների անվտանգությունը: Վերջին շաբաթներին իրանցիները մասնակիորեն փլուզել են թունելները և ականապատել այնտեղ տանող մուտքերը: Ըստ միջազգային փորձագետների՝ հենց այդտեղ է պահվում զենքի արտադրության համար պիտանի շուրջ կես տոննա ուրանը:

Այժմ այդ պաշարներին հասնելը դարձել է անհամեմատ բարդ, վտանգավոր ու երկարատև գործ: Աղբյուրները նշում են, որ Իրանի այս քայլերը լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնության համար: Ըստ այդ պայմանավորվածության՝ ուրանը պետք է հանձնվեր և ոչնչացվեր Վաշինգտոնի վերահսկողությամբ: