Քաղաքական հետևանքների մասին նախ ՔՊ-ն պետք է մտածի
15:54 , 13 հունիս, 2026
ՔՊ-ականները, խոսքները մեկ արած, սկսել են սպառնալ ընդդիմությանը, թե լինելու են քաղաքական հետևանքներ, եթե առաջիկայում 300000 ադրբեջանցի Հայաստան չվերադառնա. մեղադրում են իրենց օպոնենտներին մարդկանց սրտները դող գցելու, վախեցնելու միջոցով ձայներ «քերելու» համար: Պնդումեն, թե եթե այդ թեզը չլիներ, ընդդիմությունը ստանալու էր էապես պակաս հանրային աջակցություն:
Անկախ նրանից, թե քանի ադրբեջանցի կվերաբնակեցվի Հայաստանում Նիկոլի օրոք կամ կոնկրետ երբ, պետք է մի շատ լեգիտիմ հարց առաջանա՝ ունեն, արդյոք, ՔՊ-ականները բարոյական իրավունք՝ընդդիմությանը մեղադրելու «ստռախ գանյատ անելու» համար այն դեպքում, երբ հայտնի է, թե որն է եղել Նիկոլի հիմնական քարոզչական թեզն այս շրջանում. սպառնում էր, թե եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չկազմի, ապա կործանարար պատերազմն անխուսափելի է լինելու: Հետևաբար՝ եթե, այնուամենայնիվ, պատերազմ չլինի, եթե Իլհամը չհարձակվի, ո՞վ է նման քարոզի համար քաղաքական պատասխանատվություն կրելու՝ նկատի ունենալով, որ ժողովրդի մի ահռելի մաս ՔՊ-ին ձայն է տվել այդ թեզի ազդեցության տակ, իսկ ՔՊ-ն էլ սահմանադրական մեծամասնութուն փաստացի չի կազմել: