14:47 , 13 հունիս, 2026Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն աշխարհի 2026 թվականի առաջնությունում իր թիմի մեկնարկային խաղից առաջ գնահատել է կատալոնական «Բարսելոնայի» 18-ամյա աստղ Լամին Յամալի ֆիզիկական վիճակը։
«Նա ապաքինվում է նախատեսված ժամանակացույցից ավելի արագ։ Օրեցօր Լամինն իրեն ավելի լավ է զգում։ Կարծում եմ՝ Յամալն օպտիմալ մարզավիճակում կմոտենա Մունդիալի մեր մեկնարկային հանդիպմանը»,- գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մունդիալի խմբային փուլի առաջին խաղում «Կարմիր ֆուրիան» կմրցի Կաբո Վերդեի ընտրանու դեմ։ Այդ հանդիպումը կկայանա հունիսի 15-ին։