«Ժողովուրդ». ԿԳՆ–ի ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների գումարը 6,6 մլն դրամ է, Ֆիննախինը՝ 8,5 մլն դրամ


09:11 , 11 հոկտեմբեր, 2013

«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մոտ 6,6 մլն դրամ է ծախսել կապի ծառայությունների համար։ Ինչպես պնդում են «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, ՀՀ ԿԳՆ-ն այդ գումարը վճարել է «ԱրմենՏել» ընկերությանը հիմնականում ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների համար։ Փաստորեն, այս նախարարությունում ևս սիրում են հեռախոսով շատախոսել։ Թեև, ՀՀ ֆինանսների նախարարության համեմատ, ԿԳՆ-ի արձանագրած թիվը քիչ է. ֆիննախարարությունը մոտ 8,5 մլն դրամի է խոսել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: