«Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ Սուրենյան


10:56 , 13 հունիս, 2026

Այսօր կդիտվի ջերմ, առանց տեղումների եղանակ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Վաղը Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցելու, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով»,-հայտնել է Գագիկ Սուրենյանը։