Նորմալ կյանքի մասին հարկ կլինի շուտով մոռանալ. ի՞նչ է սպասվում
16:20 , 12 հունիս, 2026
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպյան Մեսրոպը «փափուկ բարձ է դրել ժողովրդի գլխի տակ» ու հայտարարել, թե գազի գների թանկացումից պետք չէ վախենալ, քանզի Հայաստանում զարգացրել են արևից էներգիա քամելու արվեստն ու հիմա արտադրում են այնքան էներգիա, որ 90-ականների կրկնության մասին խոսելն ուղղակի ավելորդ է: Ճիշտ է՝ Մեսրոպը միաժամանակ ակնարկել է, որ դա չի նշանակում 24-ժամյա էլեկտրամատակարարում՝ ասելով. «Այո, անցումային փուլում, եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ ենթադրաբար կլինեն»:
«Թարգմանաբար» սա նշանակում է, որ նորմալ կյանքի մասին հարկ կլինի շուտով մոռանալ. գուցե բանը չհասնի օրվա մեջ 1-2 ժամ լույս ունենանալուն, ինչպես 90-ականներին էր, բայց հաստատ 24-ժամյա հոսանքի մասին կարող ենք մոռանալ՝ դրանից բխելիք հետևանքներով. տնտեսությունը միանգամից անկում կապրի՝ փոքր խանութներից՝ արտադրական ձեռնարկություններ: Արդյունքում բիզնեսը Հայատսանից ուղղակի կփախչի, իսկ ներդրումների մասին առհասարակ կարելի կլինի մոռանալ:Հայաստանում ինտրենետը խափանումներով կաշխատի, իսկ որոշ տեղերում ընդհանրապես չի էլ լինի և այլն և այսպես շարունակ:
Պետք է հասկանալ, որ Հայաստանում կայուն էլեկտրամատակարարման խնդիրը պետության բնականոն գործունեության, տնտեսության կայունության և քաղաքացիների կյանքի որակի հիմնարար պայմաններից է, և եթե Հայաստանը փաստացի կանգնի էներգետիկ ճգնաժամի եզրին կամ հայտնվի դրա գրկում, ապա հետևանքներն աննախադեպ են լինելու՝ հաշվի առնելով այն, որ 90-ականներից ի վեր տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել, և մարդու կյանքն այսօր էապես կախված է հենց դրանցից:
Բայց հարց կառաջանա՝ ինչո՞ւ, ո՞ւմ համար: Նիկոլի. պետք է, չէ՞, մի ձև իր տերերի հույսերն արդարացնի ու Հայաստանը ՌԴ-ից կտրի՝ գցելով երկիրը թուրքի տակ: Մինչդեռ հետևանքները զգալու են առավելապես հասարակության խոցելի խմբերը, որոց վրա, եկեք անկեղծ խոսենք, Նիկոլը խորապես թքած ունի: