Եկել է պահը՝ գործնականում ստուգելու, թե որքան անկեղծ է Նիկոլը գյումրեցիների հանդեպ իր զգացմունքներում


16:10 , 12 հունիս, 2026
Իջևաններում հեծանիվ քշող Նիկոլը մի կարճ տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով այն «Անձրև». ամպերը գոռգռում են, ու այդ ֆոնին Նիկոլը ժպտալով նայում է սեփական հեռախոսի դիմային տեսախցիկին:
 
Հանրապետությունում ահավոր տեղումներ են, աղետաբեր կարկուտը հողին է հավասարեցնում ամեն ինչ,և ասենք նույն Գյումրիում իսկապես աննախադեպ աղետ է տեղի ուենցել. կարկտային շերտը հասել է մոտ 1,5մ-ի, լցվել տներն ու տարել գրեթե ամեն ինչ: Հիմա՝ հարց՝ Կառավարությունն ի՞նչ է պլանավորում անել այն մարկանց հետ, որոնք էապես տուժել են կարկուտից ու դեռ տուժելու են, քանի որ հատկապես շրջաններում լուրջ տեղումներ ու աղետաբեր կարկուտ է սպասվում: Ստացվում է՝ մինչ նույն գյումրեցիները բնական աղետի երեսից կորցնում են իրենց ողջ ունեցվածքն ու էական նյութական կորուստներ կրում, ինչ-որ մեկը բնության գրկում կայծակն է վայելում:
 
Նիկոլը հայտարարել է, թե Գյումրին լինելու է իր ուշադրության կենտրոնում. նրան դուր է եկել, որ ՔՊ-ն այնտեղ 50%-ից ավել է հավաքել: Հիմա ժամանակն է՝ գործնականում ստուգելու, թե որքան անկեղծ է Նիկոլը գյումրեիցների հանդեպ իր զգացմուքներում: