Հորդառատ տեղումների արդյունքում Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով


09:43 , 12 հունիս, 2026

Հունիսի 11-ին տեղացած հորդառատ անձրևի արդյունքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Երեկվա հորդառատ տեղումներն իրենց կնիքը թողեցին ջրային ռեսուրսների վրա։ Ապարանի ջրամբարը լցված է 100%-ով։ Սևանա լճի մակարդակը նախորդ օրվա համեմատ բարձրացել է 2սմ-ով»,- հայտնում է նա: