ԱՄՆ-ն պատժшմիջոցներ է սահմանել Կուբայի նավթագազային ընկերության նկատմամբ


23:26 , 11 հունիս, 2026

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային CUPET ընկերության նկատմամբ։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, պատժամիջոցներն ուղղված են Union Cuba Petróleo (CUPET) ընկերության դեմ։

Հունվարին Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որը թույլատրում է Կուբա նավթ մատակարարող երկրներից ներմուծման վրա մաքսատուրքեր սահմանել և արտակարգ դրություն հայտարարել՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը Կուբայի կողմից ենթադրյալ սպառնալիքի պատճառով: Այս միջոցառումը սրել է կղզու վառելիքի պակասը՝ ազդելով էլեկտրաէներգիայի արտադրության, տրանսպորտի, սննդի արտադրության, առողջապահության և կրթության վրա: