Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները․ ԿԸՀ նախագահ


22:16 , 11 հունիս, 2026

Անվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները, հայտնել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ նշելով, որ Երևանի Նուբարաշեն թաղամասի այս ընտրատեղամասում արձանագրվել են խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հունիսի 7-ին, թեև նախնական արդյունքները հայտարարվել են, սակայն վերահաշվարկ է ընթանում, որից հետո կհայտարարվեն վերջնական արդյունքները։