Պաչիկներ՝ էրդողանից


18:11 , 11 հունիս, 2026
Նիկոլին Էրդողանն է «սրտանց» շնորհավորել երրորդ անգամ կառավարություն ձևավորելու փաստի առնչությամբ ու նշել՝ լիովին հավատացած է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Նիկոլի ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:
 
Այս ուղերձը ևս մեկ ավելորդ անգամ ընդգծել է Թուրքիայի շահագրգվածությունը՝ Նիկոլի իշխանության հարատևության հարցում. Թուրքիայի համար ՔՊ-ի հաղթանակը նշանակում է այն արտաքին քաղաքական վեկտորի անխափան շարունակականություն, որի պայմաններում շահում է թյուրքական աշխարհն ու դրա առանցքը հանդիսացող Թուրքիան: Ինչ վեաբերում է Էրդողանի վստահությանը, որ Նիկոլը սկսած գործն ավարտին կհասցնի, ապա դա միանգամայն բնական է. այս ողջ ընթացքում Նիկոլը երբեք թուրքերին չի հիասթափեցրել, իսկ Արևմուտքի օգնությամբ ընտրակեղծիքների արդյունքում ձևավորված պատկերը լեգիտիմացնելը միմիայն խորացնելու է Թուրքիայի առաջ Նիկոլի ունեցած պարտովորությունները:
 
Ռազմավարական առումով Նիկոլի Հայաատսանն ու թուրքական պետությունը նույն ուղղությամբ են շարժվում, ավելին՝ շնորհիվ նույն Նիկոլի Թուրքիան ավելի ակտիվորեն է ստանձնում Հարավային Կովկասում խաղաղության երաշխավորի կամ առնվազն առանցքային մոդերատորի դերը՝ թուլացնելով, իսկ ոչ հեռու ապագայում նաև բացառելով ռուսական ազդեցությունը, ինչը բխում է անմիջապես Արևմուտքի շահերից։