Մանթո ընկած Թունյան Բաբոն իրականությունը մատուցել է հակառակից


14:55 , 11 հունիս, 2026
Թունյան Բաբոն է շնորհավորել Հայաստանի ժողովրդին ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ՝ հայտարարելով, թե հունիսի 7-ին տեղի ունեցածը ոչ թե սովորական ընտրություններ էին, այլ պետության զավթման փորձ, ինչը հաջողությամբ կանխպվել է: Միաժամանակ Բաբոն հայտարարել է, թե ընտրություններին ժողովրդի ակտիվ մասնակցությունն իրականում վնասեց ընդդիմությանը. ՔՊ-ն շարորնակում է ու շարունակելու է իր բնականոն աշխատանքը:
 
Մանթո ընկած Բաբոն իրականությունը մատուցել է հակառակից. ոչ մի բնականոն  աշխատանքի մասին խոսք լինել չի կարող, քանի որ ի տարբերություն ներկայիս խորհրդարանի, որտեղ ՔՊ-ն ունի սամանադրական մեծամասնություն, հաջորդ գումարման խորհրդարանում առավելագույնն ունենալու է պարզ մեծամասնություն, իսկ եթե ԲՀԿ-ն անցնի, ապա Նիկոլի վիճակն ավելի է  բարդանալու: Արդյունքում Իլհամի տարատեսակ «խածելկաների» բավարարման հարցում բաբոները լուրջ դժվարություններ են ունենալու՝ դրանից իրենց համար բխելիք վատ, իսկ պետությա համար լավ հետևանքներով: Ավելին՝ հենց  մասնակցության բարձր տոկոսի շնորհիվ է, որ ՔՊ-ին չի հաջողվել մինչև վերջ պետությունը զավթել. ժողովուդրը կանխեց Նիկոլի կողմից պետության բռնազավթումը (համատարած ընտրակեղծիքները չտվեցին սպասված արդյունքը):
 
Մյուս կողմից՝ պատկերը բավականխ նդրահարույց է այն իմաստով, որ նույնիսկ այսքանից հետո Նիկոլի օգտին քվերակողներ են գտնվել ու բավական մեծ թվով. ՔՊ-ի՝ հայ ժողովրդին հասցրած վնասն այնքան տիտանական է, որ  եթե ունենայինք իրապես գիտակից հասարակություն, ապա ոչ մեկի ձեռքը չէր գնա Նիկոլ ընտրել ու ստորագրել այն ամենի տակ, ինչ որ տեղի է ունեցել վերջին 8 տարում: