12:56 , 11 հունիս, 2026Tert.am-ը գրում է.
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել էր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից չվճարված անդամավճարների պատճառով կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է անդամ պետությունների նկատմամբ գործողությունները՝ իրենց պարտավորությունները չկատարելու դեպքում։
«Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-լրագրողներին ասել է Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: