Յոգայի 95-ամյա ուսուցչուհին. (Photos)


05:41 , 11 հոկտեմբեր, 2013

Տաոն աշխարհում յոգայի ամենատարեց` 95-ամյա ուսուցչուհին է: Նա 
նախկին դերասանուհի է, գինու և պարահանդեսային պարերի սիրահար. ի դեպ` Տաոյի պարային զույգը հայազգի հայտնի պարող Հայկ Բալասանյանն է: 
- Յոգայի շնորհիվ հասկանում ես, որ անհնար ոչինչ չկա,- ասում է անգլուհի Տաոն: Նա երբեք հաջողություն չի ասում, գերադասում է ցտեսություն ասել, որը ենթադրում է, որ տվյալ մարդուն էլի կտեսնի: 
Տաոն նաև վառ գույների սիրահար է:


...Աշունը մեզ հիշեցնում է, որ քանի դեռ տերևները պոկվում ընկնում են, ուրեմն գալու է նաև գարունը, երբ ծառերը կրկին կծաղկեն, դա հնարավորություն է վերածնվելու և այդ հնարավորությունը բոլորիս է տրվում: ՏԱՈ

 ...Յոգան դա պար է քո ներսում, հետո քո ներսում մի հսկա բան է սկսում մեծանալ ու շամպայնի նման պայթել` հոսելով քո մեջ: Հետո արդեն մարմինդ սկսում է նաև արտաքնապես պարել: ՏԱՈ