Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները


00:29 , 11 հունիս, 2026

ԱԺ ընտրությունների օրը հավատացյալները նկատել են, որ կոտրված են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կամ, ինչպես հայտնի է՝ «Գեղցոնց ժամի», պատուհանների ապակիները։

Այս մասին տեսանյութ է հրապարակել Միքայել Սրբազանի հոգեզավակ Աբրասիմ Աթոյանը՝ ցույց տալով, որ կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու՝ «Գեղցոնց ժամի» պատուհանների ապակիները։

Դեպքը, ըստ տեղեկությունների, տեղի է ունեցել ԱԺ ընտրություններին նախորդող օրը՝ շաբաթ օրը, բայց հավատացյալները այն նկատել են հունիսի 7-ին՝ ԱԺ ընտրությունների օրը։