ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս


11:12 , 10 հունիս, 2026

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել, սակայն չի բացառվում, որ կողմերը պայմանավորվեն նաև մեկ շաբաթվա ընթացքում։ Նման գնահատականով է հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ գործարքը կարող է կնքվել մեկ շաբաթվա ընթացքում, բայց այն կարող է կնքվել նաև մի քանի ամիս անց»,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կողմերը կարող են պայմանավորվածությունների հասնել մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։

«Կարծում եմ՝ մենք այնպիսի դիրքում ենք, որտեղ կարող ենք կնքել մի գործարք, որը շահավետ կլինի Վաշինգտոնի համար տնտեսական տեսանկյունից և որն իսկապես կանդրադառնա իրանական միջուկային ծրագրի հարցին»,- նշել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը հույս ունի Թեհրանի հետ երկարաժամկետ պայմանավորվածություններ ձեռք բերել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: